Սկյուռների մասին

belka11 (3)

Հայտնի է այս կրծողների մոտ 50 տեսակ, որոնք բնակվում են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի անտառներում: Սկյուռները շատ ճկուն են: Նրանք արագ ու սահուն կարողանում են բարձրանալ ծառերի վրա և բույն պատրաստել այնտեղ: Սկյուռներն էլ կատվի նման կարող են թռչել 50 հարկանի շենքից և չվնասվել: Գաղտնիքը պոչի մեջ է. այդպիսի դեպքերում այն ծառայում է իբրև պառաշյուտ: Նրանք նաև հրաշալի լողորդներ են, բայց պոչը ոմի դեպքում չպետք է թռջվի, թե չե սկյուռիկին կքաշի ներքև:

Սկյուռները խուսափում են նաև շոգից և թաքնվում փչակում, քնում են այնտեղ և ուժեր հավաքում: Նրանց շշոգ օրերին կարել է տեսնել միայն առավոտյան կամ էլ երեկոյան, երբ արևը հեռանում է:

Նրանք շատ վատ են տանում փոթորիքները ու վատ եղանակները: Սկյուռները սարսափելի մոռացկոտ են Նրանք հաճախ են մոռանում, թե որտեղ են թաքցրել ձմեռային պաարը: Սնվում են ընկույզներով, բայց նաև սերմերով, միջատներով և անգամ ոռունների ձվերով:

Սովորաբար սկյուռների ձայնը նման է դռան թակոցին, այդ ձայների միջոցով են նրանք շփվում իրար հետ, իսկ երբ սկյուռը ոգևորված է նա սուլոց է արձակում: Մարտ – ապրիլ ամիսները սկյուռների բազմացման շրջանն է: Փոքրիկ սկյուռների համար ծնողները կեր են հայթհայթում` նախ հայրը, հետո` մայրը:

О белках

Около 50 видов этих грызунов известны в лесах Европы, Азии и Америки. Белки очень гибкие. Они могут быстро и плавно подниматься по деревьям и готовить там гнездо. Белки могут летать, как кот из 50-этажного здания и не повреждены. Секрет в хвосте. В таких случаях он служит парашютом. Они также великие пловцы, но хвост не должен прыгать или прыгать вниз.

Белки также избегают тепла и прячутся в укрытии, спать там и собирать силы. В свои изнурительные дни они могут шить только утром или вечером, когда солнце уходит.

Они приносят плохие штормы и плохие маршруты. Белки ужасно забывчивы. Они часто забывают, где они прятали зимнее печенье. Они питаются орехами, а также семенами, насекомыми и даже страусиными яйцами.

Обычно звук белок подобен дверной ручке, через которую они общаются друг с другом, и когда белка возбуждена, он отпускает свисток. Март-апрель – период воспроизводства белки. Для маленьких белок родители начинают кормить сначала, потом их отца, а затем их матери.

Սոնա Սարգսյան

27847928_1778970288821786_473809635_nԲարև: Ես Սոնան եմ: 9 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանում: Սիրում եմ նկարել, քանդակել, ծեփել ամեն ինչից՝ նույնիսկ առաջին հայացքից անպետք թվացող իրերից, ինչ-որ նոր բան ստեղծել: Եթե ինձ թողնեն, ես ամբողջ օրը կնկարեմ, կզբաղվեմ տեխնոլոգիայով: Առաջին ցուցահանդեսը, որ ունեցա, 5 տարեկան էի: Աշխատանքներում հիմնականում պատկերված էին աղջիկներ: Նկարել էի կուբիզմի ոճով (ինչպես ասում են՝ Պիկասոյոտ): Ընկերներս սկզբում ծիծաղում էին. ասում էին` ի՞նչ արտասովոր գլուխներ, մարմին ունեն քո նկարի աղջիկները, բայց հետո սկսեցին հավանել: Դրանից հետո մի քանի անգամ էլ ցուցադրվեցին իմ աշխատանքները: Նկարում եմ և՛ ջրաներկով, և՛ գուաշով, և՛յուղամատիտներով: Սիրում եմ նաև կոլաժներ, այլընտրանքային քանդակներ: Հիմա նաև ինքնուրույն սովորել եմ 3D նկարչություն և իմ բլոգում պատումներս նկարազարդում եմ դրանցով: Շատ սիրում եմ հորինել: Բացի նկարչությունից, նաև երաժշտություն եմ հորինում, նոտայագրում:

Իմ աշխարհը

Իմ աշխարհը 

Սա  5 տարեկանում նկարած իմ նկարն է․․․

27845742_1778601782191970_872693796_o

Ես ընկնում եմ իմ աշխարհ, երբ փակում եմ աչքերս։ Իմ աշխարհում ամեն ինչ նկարչական է՝ իմ նկարածները և պատրաստածները։ Իմ աշխարհը նկարած է․  մարդիկ պատերի վրա երբ ուզում են, նկարում են։ Ես այնպես կուզեի, որ  դուք տեսնեիք  այնտեղ  ստեծած  իմ ամենաառաջին նկարը․․․

Ծաղկազարդ կամ Ծառզարդար

Ծաղկազարդի_ժամանակ_բաժանվող_ճյուղեր_01

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 25-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Ծաղկազարդը գարնան սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է: Այն նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, երբ նրան դիմավորում են ձիթենու ոստերով:
Ժողովրդական սովորույթներով՝  Ծաղկազարդը խորհրդանշել է բնության գարնանային զարթոնք. հեթանոսական շրջանում այս օրերին է եղել Ատիս, Արա, մյուս գարնանային աստվածների տոները: Հնավանդ սովորույթներով՝ հայոց լեռնաշխարհի տարբեր անկյուններում ճոճանակի վրա ճոճել են չամուսնացած աղջիկներին՝ համոզելով, որ ասեն սիրեցյալների անունները, մոմերով ու մրգերով ծառ են զարդարել: Սիրահարված պատանիներն իրենց ընտրյալներին նվիրել են զարդարուն մոմի վրա անցկացրած արծաթե մատանի, և այս փոքրիկ ծիսակարգով իրենք նշանված են համարվել: Նորահարսերն այցելել են ծնողներին: Երեխաները՝ ուռենու ճյուղերը ձեռքներին, երգերով շրջել են տնետուն ու հավաքել ձվեր, որ պիտի մեկ շաբաթ անց կարմիր ներկվեին:
Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում:
Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»:
Մարդիկ այդ առիթով զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով: Ժողովուրդն օրհնված ճյուղերում տեսնում էր խորհրդավոր ուժ, որի օգնությամբ կարող էր դիմակայել բնության արհավիրքներին: Հնում եկեղեցիներին մոտ գտնվող ծառերը գունավոր ժապավեններով զարդարելու և ճյուղերին մրգեր կախելու սովորույթ կար, որը պտղաբերության գաղափարի հետ էր կապվում: Ծաղկազարդը երիտասարդների տոն է: Այդ մասին են վկայում կատարվող ծեսերը: Այդ օրը տղաները և աղջիկները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները: Երիտասարդ տղաները արմատախիլ էին անում ուռենի, և ճյուղերը զարդարում գունավոր կտորներով, որ այն տանեն իրենց սիրելիին: Այսօր էլ որոշ սովորույթներ պահպանվել են
Որն է սովորույթի էությունը: Կեսգիշերին պատանիները շտապում էին եկեղեցի, և նա, ով առաջինն էր հասնում, հնչեցնում էր զանգը, իսկ մյուսները գնում էին քահանային արթնացնելու: Իսկ առավոտյան՝ ծառերն օրհնելուց հետո, մարդիկ՝ հիմնականում երիտասարդները, մեկական ճյուղ պոկելով, տանում էին այն տուն, տնկում հողի մեջ կամ կախում առաստաղին: Այդ երեկոյան հաճախ էր նորանշանակ զույգերի նշանադրություն կատարվում: Այս ամենն ուղեկցվում էր ժողովրդական երգ ու պարով: Այս սովորույթը կապվում է տոնի գաղափարի՝ բնության զարթոնքի հետ: Ծաղկազարդին, չնայած նրան, որ պահքի շրջան է, քաղցրավենիք և համեղ ուտեստներ են պատրաստվում:

Ծաղկազարդի խոհանոց

Ոսպով շորվո
Ոսպը ընտրում են, լվանում, սովորական ջրում եփում՝ ավելացնելով աղ ու մանրացրած կարտոֆիլ: Ձեթով սոխառած են անում, լցնում ապուրի վրա, լավ եփելուց հետո համեմում են չորացրած կանաչիով: Ուտում են սառը՝ նախապես համեմելով քացախով:
Աղամաղ
Սմբուկի կանաչ գլխիկը, որ ժամանակին չորացված է, լավ եփում են, վրան ձեթով սոխառած լցնում, աղ, պղպեղ անում եւ վերջ:
Ծաղկազարդի բաղարջ
Բարձր կարգի  ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով եւ գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով, թողնել հանգստանալ 15-20 րոպե: Ապա խմորի որեւէ հատվածում դնել փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել, թխել:
Օձի թթու
Վերցնել 1 կգ հատիկավոր ձավար, 0,5 կգ միս, 1 լիտր թթվաջուր, 2 գլուխ սոխ և 200 գ կենդանական ծագմամբ յուղ: Թթվաջուրը լցնել լվացած ձավարի ու մսի վրա և եփել մարմանդ կրակի վրա: Վերջում ավելացնել նշված յուղով ու մանր կտրտած սոխով պատրաստված սոխառածն ու խառնել: 
Մատուցել տաք վիճակում` ծեծած սխտորի հետ: Հատուկ օրերին եփած այս կերակուրը տանտիկինները սեղանին են դրել` ասելով. «Ով այն ուտի` օձը նրան չի խայթի»:…
Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:
Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ:
Այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել

Կրծողներ

Կրծողներ (լատ.՝ Rodentia), կաթնասունների դասի ամենամեծ կարգը։ Ընդգրկում է կաթնասունների 1/3-ը։ Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 3 սմ – 135 սմ, քաշը՝ 7 գրամից մինչև 90 կգ) կենդանիներ են։ Գլխուղեղի մեծ կիսագնդերը փոքր են կամ թերզարգացած, հարթ մակերևույթով։ Ատամները հարմարված են բուսական կոշտ կերեր կրծելուն։ Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում։ Ժանիքներ չունեն։ Տարածված են բոլոր աշխարհամասերում։ Հայտնի է ժամանակակից 33 ընտանիք, 481 ցեղ, մոտ 2300 տեսակ, նախկին ԽՍՀՄ տարածքում՝ 11 ընտանիք, 50 ցեղ, 130-ից ավելի տեսակ, ՀԽՍՀ-ում՝ 26 տեսակ։ Կրծողների մեծ մասը կիսաստորգետնյա կյանք է վարում, փորում են խոր և բարդ բներ։ Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնամոլները՝ ծառաբնակ ապրելակերպ։ Մորֆոֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ կրծողները հեշտությամբ հարմարվում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2—9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2—15 ձագ։ Բարենպաստ տարիներին նրանց քանակը կարող է աճել 100—200 անգամ։ Առանձին տեսակներ (սկյուռ, մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի։ Մեծ մասը վնասատու է, փչացնում է գյուղատնտեսական կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները և այլն։ Որոշ տեսակներ (արջամուկ, գետնասկյուռ, ավազամուկ, դաշտամուկ և այլն) մարդու և ընտանի կենդանիների սուր վարակիչ, ինչպես նաև հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ ժանտախտի, էնցեֆալիտների, կատաղության հարուցիչների հիմնական կրողներ և տարածողներ են (լվերի, տզերի միջոցով, անմիջական շփմամբ)։

Վահան Տերյան ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Картинки по запросу Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Հովհաննես Թումանյան ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում

Եղիշե Չարենց ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Եղիշե Չարենց

 

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:

20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:

1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:

1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:

1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը:

… Համաձայն ընդհանուր կարգի` զինվորները պարտավոր էին «ոտքի լինել» առավոտյան ժամը 5-ին, մեկ ժամ հետո տրվում էր առավոտյան թեյը, 6:30-ից մինչև 9:30-ը «բոլոր վաշտերում ու ջոկատներում» սկսվում էր մարզանքը, 11:30-ին ճաշն էր, որից հետո հավանբար հանգիստ էր տրվում, ստուգումը, որով ավարտվում էր զինվորների աշխատանքային օրը, կատարվում էր երեկոյան ժամը 8-ին:

Սեպտեմբերի 6-ից սկսած «յուրաքանչյուր երեկո բանակի հերթապահի կարգադրությամբ ժամը 8:30-ից ոչ ուշ նվագում է ազդարարը, որով զինվորները և բոլոր պաշտոնյաները հավաքվում են բանակի առաջին գիծը և շարվում բաց կազմով: Անմիջապես վաշտերում և բաժանմունքներում կատարվում է մարդկանց ստուգումը. կարդացվում է հաջորդ օրվա հրամանը, նշանակվում են ներքին ծառայության օրապահները և հերթապահները, կատարվում են առանձին կարգադրություններ հաջորդ օրվա համար և երբ ամեն ինչ վերջանում է, բանակի հերթապահը հրամայում է` «Հանդարտ»: Դրանից հետո երաժիշտները նվագում են Կոչը, երից հետո երգվում է աղոթք, այնուհետև հերթապահի հրամանով մարդիկ ցրվում են վրանները ազգային քայլերգի նվագակցությամբ»:

Օգոստոսի 17-ից «կանոնավոր կերպով սկսվում են Զ և Է գումարտակներում հրացանաձգության վարժություններ: Նախորդ օրը ստացել էին «զինվորական բոլոր պարագաները, այն է` ջրաման, պայուսակ իրեղենների, տոպրակ երկուական հատ, մեկը ուտեստի պաշարի, մյուսը թել-ասեղի համար, փամփուշտակալներ, կացիններ, կերակրամաններ, յուրաքանչյուր տասնյակի համար մի չայնիկ, թեյամաններ, յուղամաններ, ուսադիրներ,— բոլոր պարագաները, ինչ որ հրահանգված է տնտեսական մասի կառավարողին»:

Կամավորներին ռազմական գործին վարժեցնում էին ցարական բանակից հատուկ այդ նպատակով հրավիրված կադրային հայ զինվորներ ու ցածրաստիճան սպաներ: Կամավորականների համար 1915-ին հաստատվում է միասնական զինվորական հանդերձանք` կանաչ ուսադիրներով, որոնց վրա կարդացվում էին АД տառերը (армянские добровольцы) գծիկով, որին հաջորդում է համապատասխան գումարտակի համարը (ասենք` АД-6):

Չարենցը 6-րդ կամավորական գումարտակի 864 զինվորներից 373-րդն էր: Նա հրաժարվում է սանիտարի պարտականություններից և որպես 2-րդ վաշտի շարքային զինվոր մասնակցում մարտական գործողություններին: Գումարտակում մեծ թվով հնչակյանների կային, որի պատճառով այն կոչվում էր «հնչակյան»:

1915թ. սեպտեմբերի 30-ին գումարտակն սկսում է իր մարտական ուղին: Չարենցի հետ նույն վաշտում ծառայած զինվոր Թորգոմ Գևորգյանի վկայությամբ գումարտայը առանց կռիվների հասնում է Վան, այնտեղից` Անգեղ գյուղը, որի դիմաց գտնվող Արտոս լեռան մոտ էլ սկսվում են կատաղի կռիվները թուրքերի հետ: Կամավորական գումարտակն ազատագրում է Նարեկը և Աղթամարը: Այնուհետև, մինչև նոյեմբեր ամիսը ծանր մարտեր են մղում Ոստանի շրջակայքում: Հաջորդ կռիվը տեղի է ունենում 1915թ. դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Ճակատամարտից հետո 2-րդ վաշտը գիշերում է Շեյթանաբադ գյուղում, որտեղ, քրդական դարանակալ հարձակումից ամբողջովին ոչնչանում է: Չարենցը փրկվում է հրաշքով, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան: «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ ելքը գտնվեց. չգիտեմ` մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու և, միաժամանակ, Աբգար աղայի մոսկովյան գործակալ դառնամ` գորգավաճառության գծով: — Տո, ե՜ս… ու առևտրական գործակալ… Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս»,— այսպես է նկարագրում Չարենցն այս միջադեպը:

1918թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ, թուրքական հարձակումից Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը և հաստատվում Մայկոպում:

Պարտվելով համաշխարհային պատերազմում և 1918թ. հոկտեմբերին կնքելով Մուդրոսի զինադադարը թուրքական բանակը սկսում է նահանջել: Դա հույսի և ոգևորության նոր ուժ է հաղորդում աշխարհասփյուռ հայությանը, որոնք սկսում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Այպես 1919թ. վերակենդանանում է նաև Կարսը: Համընդհանուր այս ոգևորությանը անմասն չի մնում նաև Չարենցը, որն իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ գնում է ծննդավայրը` ուսուցչությամբ զբաղվելու:

Չնայած պատերազմի ավերածություններին` 1919թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց, որոնց կեսը հայկական էր: Կային նաև ռուսական, հունական, քրդական, թուրքական դպրոցներ:

Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում: Այստեղ է, որ երիտասարդ ուսուցիչները ստիպված ձեռք են բերում պարսկական անձնագրեր, քանի որ զորակոչային տարիքի մարդկանց (մինչև 25 տարեկան) չէր թույլատրվում ուսուչցությամբ զբաղվել: Բաշքյադիքլարը Կարս—Ալեքսանդրապոլ երկաթգծի փոքրիկ կայարաններից մեկն էր: Այնտեղի դպրոցն ուներ երեք դասարան` 152 աշակերտով: Թուրքական ավերածությունները, սովը, երկրի քայքայված տնտեսությունը ծայրահեղ ծանր դրություն էին ստեղծել Կարսի շրջանում: Գյուղը աղքատ էր, դպրոցի շենքը` կիսավեր, պատուհանները ծածկված էին թիթեղներով, դասարանը միաժամանակ ուսուցիչների ննջարանն էր: Դպրոցի վիճակը ամենալավը նկարագրել են հենց երիտասարդ ուսուցիչները. «Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրեցին թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների: Ընդամենը մի այբբենարան ունեինք, որ մի աշակերտի ձեռքից առնում մյուսին էինք տալիս` կարդալու համար, ամեն մի գրքի նայում էին իրար գլխի հավաքված մի խումբ աշակերտները: Նրանց թիվը շատ էր: Հաճախում էին 8-15 տարեկան հասակի բոլոր երեխաները, բոլորն էլ անգրագետ և համարյա բոլորն էլ ցնցոտիապատ և բոկոտն»:

1920թ. սեպտեմբերին, թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը:

Հարկ ենք համարում նշել, որ հայ գրողներից ու բանասերներից առաջինը Գարեգին Լևոնյանն է (աշուղ Ջիվանու որդին), որ 1916թ. «Դանթեական առասպել» պոեմի հրատարակությունից հետո, «Մշակ» թերթում անդրադարձել է Չարենցին. «Նոր մարդ է Եղիշե Չարենցը, անծանոթ մեր գրական միջավայրում: …Ով էլ, որ լինի նա, երևում է երիտասարդ է, եղել է կամավոր, ռազմի դաշտ գնացել «որպես հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բան տեսնելուց և կռվի մեջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց հետո ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է իր քաղաքը: Ահա իր այդ տպավորություններն է, որ սկսնակ գրողը հյուսել է գաղափարական արվեստով և կազմել «Դանթեական առասպել»: …Եղիշե Չարենցը ընդունակ է իր նյութը հետաքրքրական դարձնելու, սահուն և պատկերավոր ոճ ունի և գաղափարական արվեստին տեղյակ է կանոնավորապես»:

1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի անդամներն էին Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյան), Համբարձում Մազմանյանը, Հայկ Աճեմյանը, Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան), Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան), Վեսպերը (Մարտիրոս Դաբաղյան), Արտաշես Աբեղյանը և ուրիշներ: Ընկերության պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը:

Հայ գրական միությունը նշանավոր գրողներին ու գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ Ն. Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: Դեռ 1917թ. Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու «Դանթեական առասպել» պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծի տաղանդը:

1919թ. դեկտեմբերին Չարենցը թողնում է Բաշքյադիկլարի դպրոցը, գալիս Երևան և 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում:

Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին: 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Չարենցը Կարմիր բանակի շարքերում մասնակցում է մարտական գործողություններին:

1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, և հունիսին նորապսակները մեկնում են Մոսկվա` սովորելու Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:

1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:

1924թ. նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության: Այցելում է Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան: Նա ցանկանում էր լինել նաև Ամերիկայում, սակայն նրան մուտքի թույլտվություն չեն տալիս: Դեկտեմբերին Պոլսում Չարենցը գրում և հրատարակում է իր «Ստամբոլ» պոեմը: Պոլսահայ գաղութի կյանքը ծանր տպավորություն է թողնում Չարենցի վրա: «Թե որքան ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը` դժվար է պատկերացնել,— մարդիկ պարզապես քարշ են տալիս խղճուկ մի գոյություն… իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են բիզ-բիզ կանգնել»,— գրում է բանաստեղծը:

Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.

— Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:

1925թ. հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:

Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջը նա երկար զրույց էր ունենուն նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,— հիշում էր Հակոբ Կոջոյանը:

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

«Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում…

— Շնորհավորում եմ,— մեկնեց նա իր ձեռքը մեզ:— Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»,— հիշում էր Կարո Մելիք-Օհանջանյանը:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն…

Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:

Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

ԳԱՌՆԻ ՏԱՃԱՐ

301 թվականից Հայաստանը Քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոնՊատմիչներիվկայությամբՏրդատ 3-րդի զորքերը հրով ու սրով հաստատում էին նոր կրոնըանողոքաբար ոչնչացնումհեթանոսական տաճարներըաստվածների մարմարյա արձանները։ Հեթանոսական ամեն ինչ հրի էրմատնվում… Հեթանոսական տաճարների  տեղերում քրիստոնեական եկեղեցիներ էին կառուցում:
Միհրի տաճարը վերակառուցվել է 5 անգամ
Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջԽոսրովդուխտի շնորհիվԽոսրովդուխտըխնդրում է եղբորը չավերել Գառնու տաճարըքանի որ այն շատ կարևոր է իր համար։  Թագավորը ընդառաջումէ քրոջ խնդրանքին և հրահանգում սահմանափակվել միայն հեթանոսական Աստծո պատկերները ոչնչացնելով:
Անտիկ դարաշրջանին պատկանող Գառնու տաճարը կառուցվել է առաջին դարում։ Գրեթե 1500 տարի կանգուն մնալուց հետո ավերվել է երկրաշարժիցապա վերակառուցվել։ ԱյսպեսԳառնու տաճարըփլատակներից հառնել է 5 անգամիհարկեփլուզման պատճառները եղել են տարբեր։
Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերըիսկ տաճար տանող աստիճաններն այնքան խոշոր ենև դժվար մագլցելիոր վերև հասնելուց հետո դժվար է պատկերացնելոր ընդամենը 9 աստիճան ես բարձրացել։Աստիճանների բարձրությունը ևս պատահական չէ։ Նույնիսկ ամենաթիկնեղ և բարձրահասակ մարդը,բարձրանալով տաճարստիպված է խոնարհվել ամեն աստիճանի հետ։ Աստիճանների հանդիսավոր վերելքըպահանջում է  դանդաղ ռիթմանհնար է վազել բարձր աստիճաններով, ստիպված ես խոնարհվել ու խորհել։