Երբ Տիստուն հայտնվեց արվարձանում

This slideshow requires JavaScript.

Երբ Տիստուն հայտնվեց իր Ճերմակաբեղ ագեպանի մոտ՝ երկնքում, Ճերմակաբեղ այգեպանը նրան ասաց, որ նա հրաշալի գործեց իր քաղաքում Հրանոթաշենը դարձնելով Ծաղկող Հրանոթաշեն։ Հիմա ժամանակն է,որ հիմա գնա մի արվարձան, այնտեղ այդքան էլ հեշտ չի լինի։ Այնտեղ կա մարդկանց մի տեսակ, որոնք բաոբաբներ են՝ ուղղակի մարդկային տեսքով։ -Քո գործը շատ դճվար կլինի. նախ դու պետք է կառուցես մի դպրոց. պարտիզապուրակային գործը յուրաքանչուրը պետք է կարևորի, ու որ հողագործությամբ աշխարհը կարող է ավելի լավը դառնալ։ Եվ Տիստուն ստեղծեց իր դպրոցը։ Սովորողներն այնտեղ ամեն օր զբաղվում էին հողագործությամբ, և քանի որ միայն դպրոցն էր հայտնվել կանաչի մեջ, իսկ շուրջը բաոբաբներն էին, դպրոցի սովորողները որոշեցին SOS ակցիա սկսել։

Նրանք ստեղծեցին համապատասխան ցուցանակներ, կախեցին արվարձանի բոլոր այն հատվածներում, որտեղ բաոբաբների ազդությունից կանաչը, թառմաները հիվանդանում ու մահանում էին։Տիստուցի էկո-զինվորների ակցիային արձագանք չեղավ․․․Դե այդ արվարձանում ամեն ինչ հակառակն էր, այնտեղ բաոբաբներն էին իշխում․․․Ոստիկան հսկիչները էստեղ չէին պաշտպանում լավ գործը, նրանք չարի, բռնության պաշտպաններն էին․․․ Տիստուցիներին դպրոցը արվարձանում կղզու պես էր, նրան շրջապատել էին տգեղ երեք բաոբաբները իրենց փոքրիկ ծիլերով։ Որքան էլ որ տիստուցիները ուզում էին նրանց գեղեցիկը փոխանցել, չէր ստացվում, երբեմն-երբեմն նրանք փորձում էին ուժ գործադրել, հաճախ նրանց չար գործողությունները ավարտվում էին իրենց ծուլության պաշտպան ոստիկանների միջամտությամբ։ Խեղճ Տիստուն շատ էր չարչարվում, բայց երբեք հետ չէր կանգնում և սովորեցնում էր իր սաներին, որ պետք է ճանաչել Ձեր իրավունքը և պայքարել գեղեցիկի համար, իսկ գեղեցիկը պիտի հոսի, թե չէ ծույլ մարդու երազ կլինի մեր գործը։ Նա մտածեց մի փառատոն, որը կօգնի թե՛իր սովորողներին և թե՛ արվարձանի բնակիչներին, բաոբաներին փոխել իրենց հայացքը, որ լինեն ավելի բարի, որ սիրուն ժպիտներ ունենան, խնամեն իրենց արվարձանը։ Բայց Տիստուն ամեն օր տեսնում էր, թե ինչպես են բաոբաբները հրի մատնում կանաչ տարածքները, ինչպես են գետնին պառկում թառմաները, ինչքան աղբ է ամբողջ արվարձանում, իսկ դա կարծես միայն հուզում է իրեն և տիստուցիներին։ Ինչպես են իրենք մի հիվանդ թառմայի, մի կտոր կանաչի համար պայքարում, շտապօգնության պես հասնում, իսկ վհուկ բաոբաբները դրա համար դիմում են անգործ, բաոբաբ ոստիկաններին ու միասին ոչնչացնում արվարձանը։

Շարունակելի․․․

Leave a comment