Դդում

Դդում

Դդում (լատ.՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային։

Նկարագիրը

Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Տեսակներ և հայրենիք

C. moschata– ն համարվում է է Լատինական Ամերիկայի հիմնական դդմատեսակը, սակայն ծագման ճշգրիտ վայրն անորոշ է: Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում: Այն, ընդհանուր առմամբ, աճում է հորդառատ անձրեւներով տաք կլիմատներում ցածր բարձրությունների վրա, սակայն որոշ սորտեր հայտնաբերվել են ավելի քան 2200 մետր (7200 ֆ) բարձրություններում: Ֆլորիդայում է մշակվել հայտնի Սամինոլ դդմատեսակը, դեռևս մինչև Կոլոմբոսի ժամանումը:  Տերևները աճում են 20-30 սանտիմետր Groups of C. moschata include Cheese, Crookneck (C. moschata), and Bell.:

C. pepo– ն ամենատարեցն է, եթե ոչ ամենահին կենցաղային տեսակը, որն աճել է ամենահին հայտնի վայրերում. 8,000-10,000 տարի առաջ Օահակա, Մեքսիկա և Օքեմպո, իսկ մոտ 7000 տարի առաջ Թոմայլոպոս, Մեքսիկա բնակավայրերում: Հայտնի է, որ այն առաջին անգամ հանդիպել է Միսուրիում (ԱՄՆ), առնվազն 4000 տարի առաջC. pepo– ի ծագման մասին բանավեճերը շարունակվում են դեռևս 1857 թվականից: Ավանդաբար եղել են երկու հակադիր տեսություններ ծագման մասին. 1) որ դա C. texana- ի ուղիղ ժառանգորդն է
2) որ C. texana- ն ուղղակիորեն նույն C. pepo-ն է:
Կա մեկ ո՛չ ուտելի տեսակ` C. pepo var ՛՛ օվիֆերա՛՛:

Մշակովի բույսերի սորտավորում

Կուլտիվաացիոն խումբ բույսի անունը նկար Նկարագրություն
Աքորն տուրբինատա Green acorn squashes Ցրտադիմացկուն,սողացող թփերով, կոնաձև գլխիկ  նաև Աքորն սքաշ
Քոքոզալլ Իոնգա Slender green Cocozzelle squash Ամառային սքաշ (squash), ունի երկար փափուկ ցողուն, որի ծայրերին փոքր ծաղիկներ են [25], ցողունի ծայրը շատ փխրուն է, նախկին անվանումը՝ արագաշարժ:
Քրոքնեք տոտիկոլիա (նաև թորթիքալիս (torticollis) ) Yellow curved squash Ամառային սքաշ (Summer squash), որի պտուղները լինում են դեղին, սպիտակ կամ ոսկեգույն, աճում է գորշ ծածկույթ ունեցող թփի վրա, որը կարող է շատ երկարել և ունի փոքր-ինչ աղեղնաձև տեսք 
Դդում պեպո Round orange pumpkin Ձմեռային ցնցուղ, սողացող բույս, կլոր, տափակ կամ օվալաձև, և կլոր կամ հարթ Դդում;, կորիզերն օգտագործում են յուղ ստանալու համար 
Սքալոփ քլայփետ; կոչվում է C. melopepo by Linnaeus Whitish round squash Ամառային սաղավարտով, հանդիպում է կիսակլոր, կեղևը փոքր-ինչ ճեղքերով, ստորին մասը դեկորատիվ եզրերով նաև Pattypan squash
Ուղղակի պարանոց (Straightneck) տնտեսական Yellow straight squashes Ամառային սաղավարտ, թուփ, դեղին կամ ոսկե պտուղ, աղեղնաձև, նման տոտիկոլիային , բայց ծայրահմասում նեղանում է: Ուղղակի պարանոցով սաղավարտ
Մշակովի դդմիկ fastigata White oval squash Ամառային և ձմեռային դդմիկներ, երկարացվող կամ փոքր թփերով, կլորավուն, պղտոր սպիտակից մինչև գորշ կանաչ գույնի դդմիկներ, որոնք ստորին հատվածում փոքր-ինչ երկարավուն են[39];
Զուքինի / Կուրգեթտե ցիլինդրիկա Slender green squash Ամառային սորտ, որն ամենատարածվածն է, գլանաձև պտուղներ, որոնք աճում են շուրջ 19 երկրներում [23] կոչվում է նաև ֆաստիգաթա (fastigata), նախկինում Զուքինի[40][41]
Դեկորատիվ բանջարեղեն օվիֆերա Squash that is that half yellow and half green Ոչ-ուտելի[42] բարակ, փռվող թուփ է, կանաչ կոշտ դդմիկներով, որոնք լինում են երեք տեսակի[43]

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ[44]]: Քուքուրբիտա (Cucurbita) տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, տարբեր եղանակներով կերակուների պատրաստման համար: Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները: Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ: Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև: Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած, բուսայուղերի պատրաստման համար, քաղցրավենիքի, սննդի և կերակուրների պատրաստման համար: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հաղորդում է, որ 2005 թ.-ի և 2009 թ-ի միջև ընկած ժամանակահատվածում առաջատարը հինգ երկրներում դդումն ունի կայուն վարկանիշ: Այդ երկրներն են` Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եգիպտոսը: 2012 թ. Իրանը տեղափոխվել է 5-րդ տեղ, Եգիպտոսը` 6-րդ տեղ: Ներկայացված են այն առաջատար երկրները, որտեղ դդումի կիրառությունն անհամեմատ շատ մեծ է:

Leave a comment