Ես ու քույրիկս բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում իրականացրեցինք մի շարք բնագիտական փորձեր: Իրականացրել ենք սերմնացան, ընտրել ենք կիվիի սերմեր: Հետո գազար տնկեցինք հողի մեջ, կհետևենք աճման ընթացքին:
Թափոնին երկրորդ կյանք տվեցինք, վերածեցինք թաղարի, այնուհետև անցքեր բացեցինք, հող լցրեցինք, սխտորը տնկեցինք անցքերի մեջ, վերջում ջրեցինք, որպեսզի ծիլ արձակի:
Քույրիկիս հետ հիշեցինք, որ կարելի է սմբուկով և ավոկադոյով փորձ էլ կատարել: Դա էլ կատարեցինք: Մնացածը՝ տեսանյութում: