Երբ ունես հնարավորություն լինել մի ուրիշ երկրում

Ամռանը, երբ Արատեսում մասնակցեցի «Արվեստի ճամբարին» շա՜տ սիրեցի այդ օրերը, այնպիսի զգացում էր, որ մի ուրիշ աշխարհում էի։ Վերադառնալուց հետո անընդհատ մտածում էի կազմակերպել մի այդպիսի ճամբար՝ «Մի ուրիշ երկրում», այս անգամ ճամբարը լինի իմ նախագծով, իմ ընկերների հետ, կամ նրանք միանան ովքեր կսիրեն իմ ճամբարի ծրագիրը։

Սեպտեմբերին գրեցի նախագիծը, ընկեր Ալիսին համոզեցի, որ միանա, նախագիծը նայեց միս Բուշը, երբ արդեն ուզում էի օրերը ամրագրել, պարզվեց, որ Արատեսի սեպտեմբերյան օրացույցի բոլոր օրերը արդեն զբաղված են։ Ի՞նչ էր մնում անել, դե նեղվեցինք, բայց թևաթափ չեղանք։ Հոկտեմբեր տեղափոխվեց նախագիծը։

Ընթացքի մասին․

Նախագիծը կար, հիմա նորից պետք էր շտապ ամրագրել մեր ճամբարի օրերը Արատեսի օրացույցում։ Նախ գրեցի ընկեր Սմբատին, պարզվեց, նախընտրելի օրերը կրկին զբաղված են․․․․Լարվեցի էլի, դիմեցի միս Բուշին խնդրանքով, որ օգնի։ Միս Բուշին հաջողվեց, որ մի խմբի ճամփորդությունը տեղափոխի։ Նախագծի ուսումնասիրությունից հետո, միս Բուշը հարցրեց, իսկ խումբը, իսկ որ ուսուցիչներն են ձեզ հետ լինելու, տրանսպորտը։

Ես ինստագրամյան իմ էջով, սթորիներով ճամբարի հայտարարությունը տարածեցի, ձևավորվեց խումբ։ Նաև նամակներով դիմեցի Միջին դպրոցի սովորողներին, միջանցքներում ընդմիջումների ժամանակ պատմեցի «Մի ուրիշ երկրի մասին»։ Խումբը կա, բայց նաև պետք է ծնողների հետ խոսել, դա էլ արեցի։ Գտա նաև տրանսպորտը, պայմնավորվեցի։ Ուսուցիչներն էլ դե պետք է լինեին այնպիսիները, որոնց հետ ճամփորդել էի, արժեր իրենց հետ գնալ «Մի ուրիշ երկիր», նարնք էին՝ սիրելի Հասմիկ Գրիգորյանը և Ալիս Գևորգյանը։ Պարզվեց դժվարությունները դեռ շարունակվում են, ընկեր Ալիսը դավաճանեց, կովիդ էր․․․ցավոք չմիացավ, բայց նրա փոխարեն մեզ միացավ Հայարփի Անանյանը, էլի շատ սիրելի։

Նախագծում պետք է ավելացնեի նաև ճաշացանկը, մասնակիցների ծնողներն էլ էին սպասում, համ էլ կարգով պետք է նշված լիներ։ Դե գտա մեզ հարմար տարբերակ, դա էլ ավելացրեցի։

Վերջնական տարբերակը փոխանցեցի միս Բուշին, սակայն վերջում իմ նախագիծը տնօրինության հաստատումը չստացավ, փոփոխվեց։

Դեպի Արատես ճանապարհին․․․

Ճանապարհն անցավ ուրախության, հումորի, երգերի ուղեկցությամբ։ Կանգնեցինք Զորացում, երևի ես արդեն 6-7 անգամ եղել եմ, բայց ամեն անգամ Զորաց վանքը մեկ այլ գեղեցկությամբ է երևում։ Տարբեր եղանակներին, օրվա տարբեր ժամերին ինքը ուրիշ է, ամպերի մեջ։

Արատեսում

Հասնելով տեղ, իրերը տեղավորեցինք տնակներում, ընկեր Տարոնը պատրաստել էր ամեն բան։ Տեղավորվեցինք, ապա անցանք ծառատունկի։ Էկոլոգիական այս աշխատանքը ամենակարևորներից է, գարնանը, ամռանը ես տեսել էի Արատեսի անտառների, ծառերի վիճակը, ինչպես էր ամենը թրթուրապատվել, չորացել։ Որքան էլ կրթահամալիրը փորձեց ներարկումներ անել, բայց չորացած ծառերը պետք է փոխարինվեին նոր տնկիներով։ Մենք մեր խմբով, որպես մի ուրիշ երկրի բնակիչներ դրեցինք այդ ծառերը։ Շատ ուրախ եմ, որ այս նախագծում ունեինք գործունեության այդպիսի տող։ Ընկերներով հավեսի ծառատունկից հետո, անցանք ցախի հավաքի, որ գիշերները վառարաններում վառելիք ունենայինք, չմրսենք, որովհետև ամենահավեսը Արատեսում գիշերներն են։

Նախագծի ամենահավես գործունեության ձեևրից էին Դաջվածքներ-հետքեր-ը։ Ճիշտ է ընկեր Ալիսը չկար, բայց այս տեխնիկան ես դեռ յուրացրել էի, երբ մայրիկի հետ Կենսամշակութային արշավով Շուշիում, ապա մի քանի անգամ Արատեսում իրականացրեցինք ընկեր Տաթևի հետ։ Վանական համալիրի շրջակայքում գտնովող խաչքարերից, տապանաքարերից հանեցինք դրոշմներ, քայլարշավով եղանք Խաչոց ձորում, Արատես գետակի հյուսիային մասում։ Բացի դրանից նաև իրականացրեցինք կավե տարբեր աշխատանքերի ստեղծում։ Նախ ստեղծեցինք էսքիզները, ապա սկսեցինք դրանք ստեղծել։ Ափսեները տեղափոխեցիքն կրթահամալիր, թրծելու, նաև առաջիկա օրերին ցուցահանդեսով հանդես գալու համար։ Ընկեր Հասմիկի հետ իրականացրեցինք նաև ասեղնագործության պարապմունք, ինչը շա՜տ հետքաքրքիր էր մեզ համար։ Մեր ճամբարային առօրյան լցրեցինք նաև մրգահավաքով, որից հետո Արատեսի մառանի համար պատրաստեցիքն կոմպոտներ։ Ինքնասպասարակման մեջ էր մտնում սնունդի պատրաստումը։ Մենք ընկերներով միասին խոհանոցում փորձում ենք հրաշքներ գործել։ Մեր ճամբարային առօրյան լցվում էր գիշերային մեր ուրախ զրույցներով, ինչպես նաև ֆիլմի դիտումներով՝ «Կինը ոսկու մեջ», Կլիմտի Ոկսե Ադելի մասին, թեև ես նայել էի մայրիկիս հետ, բայց այլ էր այն ընկերներիս հետ։

Դիտարկումներ

Ես շնորհակալ եմ, որ նախագիծը հաստատվեց, միայն նեղվեցի, որ այն որոշակի փոփոխություններ կրեց։ Շնորհակալ եմ միս Բուշին, որ վստահեց ու օգնեց, շնորհակալ եմ նախագծին միացած ուսուցիչներից, որովհետև առանց նրանց ոչ մի բան էլ հնարավոր չէր լինի։

Ունեմ մի առաջարկ, որ սովորողներին այսպիսի հնարավորություններ շատ ընձեռվեն, ես պատրաստ եմ իմ փորձով կիրսվել, համակարգել սովորողների այսպիսի նախաձեռնությունները։ Նաև պիտի խնդրեմ, որ սովորողների նախագծերն էլ քիչ փոփոխությունների ենթարկվեն, պահպանելով իրենց հեղինակային մասը։

One thought on “Երբ ունես հնարավորություն լինել մի ուրիշ երկրում

  1. Pingback: Ձմեռ-պապ, 2021, մաս 2-րդ — Մարիետ Սիմոնյան

Leave a comment