Հայոց լեզու

Գտնե՛լ դերբայական դարձվածները։

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։

3. Անդրանիկի հանձնարարականով, Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները», նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։
9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։
10. Վրանից ելնելով Աշոտ թագավորը՝ դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։
12. Նա շատ էր տխրել լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
14. Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։

Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։

Ու սարսափից քարացած, թաքստոցներում կծկվելուց ընդարմացած փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած բանտարկյալը, քայլեցին առաջ: Քայլեցին փրկվելու փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

Leave a comment