Արատես որտեղ դառնում ես թափանցիկ

Նորից դեպի Արատես, իմ Ուրիշ Աշխարհ…

Սիրով ու կարոտած մեկնում եմ նոր, այլ կազմով։

Սիրեցի երթուղին, սիրեցի իր սիրուն կանգառներով. Արփայի հովիտը, որտեղ կանգ առանք էկոլոգիական գործունեությամբ, կիթառով, երգով, Եղեգիսի «Զորաց վանքը» իր անչափ սիրուն տեսարանով։

Հասնելով իմ Արատես տեղավորվեցինք իրերը, ապա՝ ճաշ։

Այս անգամ գիշերակացը իմ եղավ «Սիրո տնակում», շատ սիրեցի մեր նոր տնակը։

Երեկոյան արդեն ֆիլմի դիտում, զրույցներ, նվագ, երգ, խաղեր, ձեռագործ։

Լուսաբացը սկսեցինք նախավարժանքով, մարզումներով։ Նախաճաշից հետո խումբը մեր կիսվեց։ Մի մասը դարձավ ռազմամարզական դասընթացին, մյուս մասը մասնակցեցի իմ Գեղարվեստի պարապմունքին՝ պլեներ, քանդակ։

Նշեմ որ, ես խմբին ուղեկցեցի Խաչոց ձոր, բնության զարմանալի տեսարանները տեսնելու։

Երեկոն շա՜տ հավես անցավ։ Խաղացինք մի շատ էմոցիոնալ խաղ «Խոստովանություն»։ Անկեղծության ժամ էր՝ սիրո խոստովաննություններ, խոսում էինք մեզ ցավ պատճառած դեպքերի, մարդկանց մասին, լաց էինք լինում։ Մեր ուսուցիչները մեզ լսում էին, գրկում, խորհուրդներ տալիս։

Չէինք ուզում, որ գիշերն անցնըր, բոլորս էնքան թափանցիկ էինք, ջերմ։

Առավոտյան արթնացանք, անցանք մեր օրակարգին եւ արդեն հետ վերադարձ։

Այս Արատեսն էլ թափանցիկ մարդկանց Արատես դարձավ, սիրելի մասնակիցնըրով, ուսուցիչներով։

One thought on “Արատես որտեղ դառնում ես թափանցիկ

  1. Pingback: Գարնանային Արատեսի հաշվետվություն — Ռիմա Երեմյան, Միջին դպրոց, Կազմակերպիչ

Leave a comment