Մեր գերդաստանը

Այսօր պիտի պատմեմ իմ գերդաստանի մասին։ Ես ծնվել եմ Երևանում, ծնողներս ևս, բայց արմատներս Վանից և Մուշից են։

Հայրիկիս հայրը՝ Արամ Սարգսյանը ծնվել է  Արթիկի շրջան, գյուղ Հնաբերդում ։ Նախկինում  կոչվել է Ղրթագիրման, ինչը նշանակում է  40   ջաղաց։  Հետո նորից վերանվանվել է նախկին անվամբ Հնաբերդ,  քանի որ գյուղում կա մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի բերդ։ Գյուղը փռված է քառագագաթ  Արագածի փեշերին,  գտնվում է  Արագածոտնի  մարզում։ Հնաբերդում է գտնվում 57-րդ դարերի «Թուխ Մանուկ» մատուռը։  Հնաբերդում  եղել եմ  երկու տարեկանում, երբ պապիկս դեռ  ողջ էր։ Արամ պապիս ծնողները զբաղվել են հողագործությամբ, իսկ պապիկս բարձրագույն կրթություն է ստացել Պոլիտեխնիական ինստիտուտում որպես նախագծող, ապա աշխատել է և մնացել Երևանում ստեղծելով իր ընտանիքը։ Պապիս մորեղբոր որդին բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանն է, նա էլ ծնունդով Հնաբերդից է։

Հայրական տատիկս՝ Վերա Մեհերյանը ծնունդով Վրաստանից է,  Ախլցխայի Վալե քաղաքից։ Այնտեղ  եղել եմ  երեք տարեկանում։  Գիտեմ, որ շատ տխուր գյուղ է,  այնտեղ  շատ  քիչ են ապրում հայերը և ավերակներն էլ շատ են։ Նախկինում այնտեղ  ապրել և աշխատել են  ազգությամբ  Ռուս  հանքափորները  այնուհետև  նրանք հեռացել են  և  գյուղը  վերաբնակեցվել է  հայերով և վրացիներով։ Տատիկս պատմում էր երբ որ  գյուղում էին  ռուս հանքափորները հաճախ էին  պարային- երաժշտական  օրեր լինում  գյուղի ակումբում, պատմում էր, որ ինքը  գնում էր  հետևում  հանքափորների կանանց,  նրանց հագուկապին, արդուզարդին։ Տատիկս մասնագիտությամբ բանասեր է, աշխատել է ուսուցչուհի։

Մայրիկիս հայրը՝ Հրաչիկ Ներսիսյանը  ծնվել է  Կոտայքի մարզի  Լեռնանիստ գյուղում ։ Լեռնանիստ գաղթել են Մուշից։ Մինչև 8-րդ  դասարան պապիկս ապրել է ընտանիքի հետ գյուում։ Այնուհետև  տեղափոխվել է  Երևան։ Գյուղն ունի  պատմության և մշակույթի  37 անշարժ հուշարձան՝ դամբարաներ մ․ թ․ ա․   2-րդ հազ․, խաչքարեր, մատուռներ Սուրբ Զորավոր, Սուրբ Հակոբ,  սրբատեղի  «Ավետարան», սրբատեղի «Սուրբ Կարապետ», գլխատուն, եկեղեցի  Սուրբ Աստվածածին, աղբյուր Սուրբ Ավազան։  Սուրբ Ավազանին կից  Սուրբ Հակոբ մատուռի  վերականգնման, նորոգման աշխատանքները ստանձնեցին 2013թ-ին իմ մորեղբայրները, որոնց գերդաստանի հետ է կապվում մատուռի կառուցումը 19-րդ դարում։ Պապիկս մասնագիտությամբ ապրանքագետ է։

Ջանիբեկ Ներսիսյան Հրաչ պապիկի հայրը
Հասմիկ տաիկը և Հրաչ պապիկը

Մայրիկիս մայրը՝ իմ սիրելի Հասոն ծնվել է Երևանում, բայց ծնողները Վայոց Ձորում։ Հայրը՝ Արտաշես Նավասարդյանը ծնվել է Գնդեվազում, իսկ մայրը՝ Սաթենիկ Անտոնյանը Բոլորաբերդ գյուղում։

Տատիկս՝ Հասմիկս մասնագիտությամբ հաշվապահ է, աշխատում է «Կովկաս» ռեստորանային համալիրում։

Գնդեվազը պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի հնագույն բնակավայրերից է։ Մեզ հասած առաջին գրավոր հիշատակությունը Սիսական տան մեծ պատմիչ Ստեփանոս Օրբելյանինն է, ուր ասվում է, որ Սյունաց Սոփի իշխանուհին Վայոց ձորի Գնդեվանք եկեղեցին կառուցելու հետ ( 936 թ.) հիմնել է նաև համանուն գյուղը և նվիրել վանքին։ Պատմական հնություններից են Գնդեվազում գտնվող Սբ. Աստվածածին քարաշեն եկեղեցին (1686 թ.) և 11-րդ դարի ջրանցքը։ Գնդեվազի ջրանցքը կառուցվել է 1008 թ, Սյունիքի Վասակ թագավորի ժամանակ։ Վանքի վանահայր Սարգիսը Դիտավոր լեռան վրայից Ձկնարած գետի ակունքից ջուր է բերել տալիս։ Ջրանցքի երկարությունը 22 կմ է։ Այն ժամանակներում ջրանցքի ջրով ոռոգվել են մոտ 400 հա վանքապատկան հողեր, այժմ՝ մոտ 1000 հա։ Գնդեվազի այժմյան վարչական տարածքում պահպանվել են պատմական մի քանի բնակատեղիների ավերակներ, որոնց ուսումնասիրությունը կարևոր է։ Մորս պապիկի ընտանիքը հերոսական ծագում ունի։ Արտաշես պապիկի պապը՝ Համբարձումը եղբոր հետ գաղթել են Արևմտյան Հայաստանից, Այգեստանից։ Նրանց տունը հրկիզել են, երեխաների երթիկից են հանել և եղբայրների գաղթի ճամփով հասել են Վայք, որտեղ նրանց որդեգրել է տեղի քահանան։ Ընտանիքը մի մասը վերցրել է քահանայի անունը որպես ազգանուն, մյուս մասը՝ Համբարձումի անունը։ Արտաշես պապիկի հայրը՝ Վասիլ պապը շատ հերոսական ուղի է ունեցել, ռուսական բանակում թարգմանիչ է եղել, մասնակցել է ազգային-ազատագրական շարժումներին, գաղտագողի ռուսական բանակից զենք տեղափոխելով գյուղ, իր տունը հյուրընկալ տանիք է եղել Նժդեհի համար, անգամ նրանից մակագրված՝ փորագրված Նժդեհի անունով հրացան է ստացել։ Վասիլ պապը շատ հզոր կեցվածք է ունեցել, նաև շատ բարձրահասակ, ուժեղ։ Վասիլի կինը եղել է Աչերը, ով հայտնի գորգագործ է եղել, նրա գորգերից մեկը ցուցադրված է Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։ Աչեր տատիկը հիվանդանում է տիֆով և մահանում։

1949 թ պապս քույրերի, կրտսեր եղբոր, մայրացուի հետ կուլակաթափ է եղել, բռնադատվել, բռնելով աքսորի ճամփան դեպի Սիբիր։ Աքսորից ազատվել են Ստալինի մահից հետո, 1953 թ։ Արտաշես պապս, նրա եղբայրները, քույրերը, ծնողները մնում են Երևանում, ստեղծում տանիք։ Պապս աշխատանքի է անցնում Հայ-Հախճապակու գործարանում որպես ձևավորող։ Պապիկը նաև քանդակում էր։ Երևանում էլ ամուսնանում է Սաթենիկ տատիկի հետ։

Related image

Տատիկը ծնունդով Վայոց Ձորի Բոլորաբերդ գյուղից էր։ Քանի որ տատիկի մայրիկը շատ երիտասարդ էր մահացել, իսկ հայրը գնացել էր Հայրենական պատերազմ, տատիկը իր քույր, եղբայրների հետ տեղափոխվել էր մորեղբոր տուն Երևանի զինվորական դատախազ՝ Նարբե Խաչատրյանի տուն, նրա խնամքին։

Բոլորաբերդում ևս չեմ եղել, մայրիկս է պատմում, որ լքված, երկրաշարժից ավերված գյուղ է։ Պատմում է, որ գյուղում եղել են նար ադրբեջանցիներ, որ իր տատիկը լավ խոսել է ադրբեջաներեն, թուրքերեն, որ ունեցել են տանը ադրբեջանցի աշխատողներ։ Հաճախ են գնացել Նախիջևան գնումների։ Գյուղը ունի հին գերեզմանոց և շատ նշանավոր բերդ՝ Բոլորաբերդ կամ Պռոշաբերդ։

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ   

Վերնաշեն գյուղից դեպի հյուսիս, 7կմ հեռավորության վրա է գտնվում Վայոց ձորի նշանավոր ամրոցներից Բոլորաբերդը, որին կոչում են նաև Պռոշաբերդ, հավանաբար այն պատճառով, որ Պռոշ իշխանը (13-րդ դար), տիրելով Վայոց ձորի մի մասը, վերակառուցել և ավելի է ամրացրել, դարձրել իր իշխանության պաշտպանության հենակետը:

Մայրիկս պատմում է, որ տատիկը շատ էր ափսոսում, որ ժամանակին հոր գաղտնիքը չի բարձրաձայնել, իսկ գաղտնիքն այն մասին է եղել, որ Հայրենական պատերազմ մեկնելուց առաջ նրա հայրը՝ Մկրտիչ պապը տան մուտքի մոտ մեծ փոս է փորել, որտեղ թաղել է Արևմտյան Հայաստանից տեղափոխված մատենագրեր, ընտանեկան զարդերը և այլ արժեքավոր իրեր։ Տատիկը միշտ սպասել է,որ հայրը կվերադառնա և ինքը տեղից կհանի ընտանեկան ժառանգությունը։ Ավելի ուշ երբ հայտնել է ընտանիքի անդամները մեկնել են գյուղ, տունը գտել ավերակ, իսկ հորը չեն գտել։

Բոլորաբերդի (Պռոշաբերդ) ընդհանուր տեսքը

Նարիբեկ Խաչատրյանի որդին հայտնի դոցենտ, պրոֆեսոր՝ Մարլեն Խաչատրյանն է։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1953 թվականից աշխատել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտում։ Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի փորձարարական ֆիզիկայի բնագավառին։ Առաջինն է չափել պրոտոններինեյտրոններիմիջուկների հետ նեյտրոնների (1 – 10 Գէվ էներգիայի) փոխազդեցության կտրվածքները։

Մայրիկիս մորեղբայրներից Գևորգ Համբարձումյանը ևս շատ հայտնի անուն է։ Գևորգը առաջին արցախյան պատերազմի մասնակից է եղել։ Արվեստագետ Գևորգ Համբարձումյանը հեղինակ է բազմաթիվ խաչքարերի, հուշարձան-կոթողների, գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական, մանրակերտ աշխատանքների ինչպես նաև գրական ստեղծագործությունների: Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են Հայաստանում և Ռուսաստանում:
Զոհվել է 1994-ին` Արցախի Մարտակերտի շրջանում (գյուղ Կարմիրավան), տասներեք հերոս ընկերների հետ՝ անհավասար մարտում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» և այլ շքանշաններով ու պատվոգրերով:
Աիդա Համբարձումյանը մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և Մակեդոնիայում: Դիզայներների միջազգային ուսանողական մրցույթի դիպլոմակիր է, ձևավորել է բազմաթիվ գրքեր և ալբոմներ:

Լիահույս եմ, որ մի օր իմ սիրուն գերդաստանում ես էլ, իմ ծնողներն էլ նշանակալից հետք կունենանք հաջորդ սերունդների համար։

One thought on “Մեր գերդաստանը

  1. Pingback: «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ – Վարդան Կարապետյանի բլոգ

Leave a comment