Սեբաստացու օրեր

Մուշեղ Գալշոյան․ Պատմվածքներ

Ընթերցեցի Մուշեղ Գալշոյանի պատմվածքներից «Կանչը», «Դավոն», «Սպասումը», «Գինարբ ծաղիկը», «Մամփրե արքան»։ Ընթերցածս բոլոր նյութերը կարոտաթաթախ են, հայրենիքոդ, թախծոտ։ Անթաքույց է հեղինակի ցավը, նրբանկատությունը, սերը առ Հայրենիք։  Այնքան կենդանի է պատմում, որ միանգամից հայտնվում ես պատմվածքներում, դառնում մասնակից եղելությանը;  Պատմվածները ֆիլմաշարի պես անցնում են դիմացովդ, անգամ լսում ես հերոսների ձայնը, տեսնում դեմքերը, արցունքները։ Հայտնվում ես Ալեի մառանում, Դավոյի հետ ձիու վրա, Կոմիտասի հետ փողոցում, լսում ես Մամփրեին․․․․բոլորին զգում ես յուրով,ի վերապրում նրանց ցավը

Ինձ համար մեծ բացահայտում էր Մուշեղ Գալշոյանը։

Վանո Սիրադեղյան․ «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»

Սիրեցի այս ստեղծագործությունը, շատ սիրեցի  էնքան սեր ու ցավ կար տողերում։ Կարող եմ ասել, որ Հայրենիքի բացահայտում  էր ու սիրո խոստովանություն նրան։

Զրույց,ինքնախոստովանություն, վերլուծություն․

Հատվածներ, որոնք ինձ դուր են եկել

  • Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը, և տողերս գրելու հուլիսի այս օրերին հնագետ ընկերոջս հետ Արարատյան դաշտի ղռերում երեք հազար տարվա դամբարան պեղելիս ժամանակը ինձ պատկերանում է ուղղահայաց ընթացքով: Ինձ համար մարդկության քաղաքակրթությունը ծլում է երկրի ընդերքից և ճառագում տիեզերք… Գուցեև սպառվելու միտումով:
  • Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա:
  • Ամեն անգամ Լոռի գնալով ես զգում եմ, որ հիվանդանում եմ տեղական հայրենասիրությամբ և երեք օրից Երևանի ու Արարատյան դաշտի գոյությունը ինձ թվում է անիրական, չնայած իմ տունն այդտեղ է ու իմ երեխաները ծնվել ու ապրում են այդ դաշտում: Բայց այս անգամ ինձ խիստ անհանգստացրեց Երևանի բնակիչ լոռեցուս՝ Արարատյան դաշտ ուրանալը (Լույս դառնան մեր միաբանության գործի թագավոր ու ռամիկ նահատակները – նրանք այդ ինչպե՜ս էին մեզ ի մի բերելու…) Անհանգստությունս գուցե նրանից էր, որ տասը օրվա մեջ ես Հայաստանը երկայնքով կտրել-դարձել էի, գուցե նրանից, որ ոտքս Հայաստանից դուրս էի դրել… Վերջին հաշվով, ես տեսել էի Մեղրին:
  • Մեղրին, զգում ես, այնպե՜ս մայրաքաղաքի կարիք ունի: Մեղրին իր վարդով ու նռով, իր կոկլիկ-կառուցիկ տեսքով իրեն անապահով է զգում իր ձկնառատ Արաքսի ափին, իսկ Ալավերդին, ահա, իր ծուխ ու մրի մեջ, իր անձուկ ձորում, ձկնազուրկ Դեբեդի ափին մայրաքաղաքի կարիք այնքան էլ չունի: Եվ անկեղծորեն էլ ալավերդցիք զարմանում են, որ Երևանի նման շոգ ու աղտոտ քաղաքում մարդը, մանավանդ՝ լոռեցին, կարող է ապրել: Եվ այդ քամահրանքից էլ անցնում, ակնարկում են Երևանի խանական անցյալը, Ալեքսանդրապոլը թուրքին անկռիվ հանձնելը… Ես հայրենակցի իրավունքով սաստեցի իմ հյուրընկալին. «Եթե աստված մեզ թշնամու ոտքը կոտրող բնաշխարհ է տվել, դա մեր բախտն է, ոչ թե գերազանցությունը»: Եվ պատմեցի Արաքսի հովտից ստացած իմ տպավորությունը:

Բազմավեպ․ Մխիթար Սեբաստացի

<<Բազմավեպը>> գրական հանդես է, այն Մխիթարյան Միաբանության հրատարակություններից է։ Հրատարակվել է 1843 թվականից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Այն ամենաերկարակյացն է հրատարակված հայերեն թերթերից։ <<Բազմավեպի>> խմբագիրը Գաբրիել Այվազովսկին է, Հովահաննես Այվազովսկու եղբայրը։ Խմբագրել է աշխարհաբառով, հաշվի առնելով այն փաստը, որ այն հասկանալի է բոլորին, և նաև չպետք է մոռանալ գրաբարը, քանի որ այն մեր նախնիների լեզուն է։ Սկզբում <<Բազմավեպը>> երկշաբաթաթերթ էր, հետո դարձավ ամսագիր։ Հանդեսի էջերում միշտ եղել են՝ աստվածաբանական, պատմական, լեզվաբանական, գեղարվեստական, ուսումնական և այլ արժեքավոր նյութեր։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին հրատարակվել են բացառիկ համարներ։ Անգնահատելի է հանդեսի ծառայությունները, գաղափարները հայ մտավորական միջավայր ներմուծելու գործում։ «Բազմավեպում» օտար լեզուներով տպագրված հայագիտական հոդվածները եվրոպացիներին ծանոթացնում են հայ ազգի անցյալին, ներկային ու մշակույթին: Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը նպաստել են հայ և այլազգի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ՝ Ալիշանը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը և ուրիշներ։

Վանո Սիրադեղյան «Գառ ախպերիկ»

Անրափ հուզիչ, զգացմունքային մի պատմություն․․․

Ընտանիք,որտեղ ողբերգություն է եղել։  Հեղինակը նկարագրում է տունը, առօրյան որտեղ թվում է ամեն բան, ամեն օրվա պես է, բայց վիշտը պատել է բոլորին․․․ սպպասված երեխան, ծնունդը, հույսը չկա՝ մարել է։ Բոլորը լուռ վշտում են, մայրը գլուխը ծածկում է, որպեսզի հեծկլտոցը չլսվի, հայը դանակն է սրում, երեխաներն էլ փորձում են վշտից չշեղվել։ 

Ամեն բան փոխվում է, երբ հորեղբայրը նորածին գառնուկ է բերում տուն։ Բերում է և ասում․

— Գառը թող… ծծի… մեր չունի…

— Համ գառը կապրի, համ… կլավանա,

Հորեղբայրը լուծում էր բերել, ոչ միայն մոր կուրծքը կլավանա, այլ կորուստը, ցավը կլավանա։ 

Սկսվում է մի հուզիչ ու սիրուն պատմություն։ Գառնուկը դառնում է ընտանիքի անդմա, քնում է մայրիկի մահճակալի կողքին, պտտվում է մայրիկի շուրջը, անգամ երբ մայրը կտրում է կրծից, անգամ, երբ մեծանում է գառնուկը, նա պտվվում է կնոջ շուրջը։  Չեն վաճառում գառնուկին, չեն մորթում, իսկ տան ավագ տղան ամենասիրուն և հուզիչ ձևով  է դիմում գառնուկին՝ գառ ախպերիկ։ Այն ախպերիկն է, որին սպասել են, անգամ կապ չունի թե որ գառնուկ է։

Պատմվածքն ավարտվում է կորստով, ինչպես, որ սկսվել էր․․․գառնուկը դառնում է ոհմակին զոհ։ Ընտանիքը որոշում է, որ պետք  այլևս նա հոտի մեջ լինի, սովորի ապրել իր ցեղակիցների պես, սակայն այդ որոշումն ավարտվում է ողբերգությամբ։

Ընտանիքը նորից կորցնում է, այստեղ հիշեցի Փոքրիկ Իշխանի ու աղվեսի պատմությունը․ «Դու պատասխանատու ես նրանց համար ում ընտելացրել ես»։

Մուշեղ Գալշոյան․ Դավոն

Սիրեցի Դավոյի ուղղամիտ, ուղղախոս, խիզախ տեսակը։ Նա այնքան խիզախ էր, ազտամիտ, որ հանդգնեց Զորավար Անդրանիկի հրամանին հակառակվել, ինչի համար էլ պիտի մահապատժի ենթարկվեր։ Մահապատժից ազատվելով անգամ չչարացավ, քանի որ գաղափարի մարդ էր և իր համար իր Հայրենիքի փրկությունն ամենակարևորն էր և միացավ Անդրանիկի զորքին, հետախուզություն արեց ինքնակամ, պահեց թիկունքը։ Նա սիրված մարտիկ էր ուներ կարգախոս․ Ով զարկվեց՝ դավաճան է…էդպես մինչև մահվան մահիճ, անգամ մահճում նա Ցիցքարի մարտերի հուշերում էր, զինակից ընկերոջ ձեռքը պինդ բռնած։

ԱՆչափ հուզիչ էր, նրա վերջին խնդրանքըՊչուկին,

– Զիմ ձեռքեր… չխաչիք,- ասաց Դավոն։ – Զիմ ձեռքեր թողեք… թող բաց մնան…
Դավոն գնում էր արդեն…

․․․․Ազատության մարտիկը ուզում էր հանգչէր ազատ ձեռքերով, առանց կապանքների, առանց լարումի, կաշկանդումի։

Մխիթարյան միաբանության զինանշանը

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.:

Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

Իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և, երբ պահանջվում է հնազանդվել, իրականացնում է իր առաքելությունը՝ քարոզելով Հիսուսի ավետարանը:

1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը: 1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց հուշամեդալ:

Հեղինակ` Ստեֆանո Ջոնսոն, Միլան, տրամագիծը 61մմ: Հուշամեդալը պատրաստվել է բրոնզից:

Աղբյուրը՝  Կարեն Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառում

ՄԽիթարյան միաբանության մասին

Ազգը չզոհել կրոնին, և կրոնը ազգությանը․ Այսպիսի հավատանքի հիման վրա է ստեղծվել Մխիթարյան միաբանությունը։ Այն Հայ կաթոլիկ եկեղեցու վանականների միաբանություն է, այլ խոսքով կրոնական և մշակութային կազմակերպություն, որը Եվրոպայում հայկական հին մշակույթի ու հնագույն ժառանգության այցեքարտն է։ 

Միաբանությունը հիմնել է Մխիթար Սեբաստացին։ Նրա կյանքի երազանքն է եղել ստեղծել միաբանություն, որը նվիրված կլինի հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակի բարձրացմանը։ 20 տարեկանում Սեբաստացին քահանա է կարգվել։ Տարիների ընթացքում նա ծառայել է մի քանի վանքերում, եղել է նաև Էջմիածնում։ Բայց երկար որոնումների արդյունքում նա հասել է Կոստանդնուպոլիս, հենց այստեղ մի խումբ հայ երիտասարդների հետ 1701 թվականին հիմնում է Մխիթարյան միաբանությունը։ Սկզբում լատիներենից հայերեն հոգևոր գրականություն են թարգմանել, բայց Պոլսում պայմանները բարենպաստ չէին։ Մխիթարյանները հայտնվել էին լուսավորչական և կաթոլիկ հայերի պայքարի կենտրոնում։ Շուտով ստիպված տեղափոխվում են Իտալիա։ 1717 թվականին էլ Վենետիկի ծերակույտը քաղաքից դուրս գտնվող Սուրբ Ղազար կղզին շնորհում է միաբանությանը։ Սկզբում Սուրբ Ղազարը անշուք մի կղզի էր, որտեղ շուրջ 2 դար ապաստանել էին բորոտները, իսկ ավելի ուշ բացարձակապես լքվել էր։ Մինչև 1740-ականներ Սեբաստացին բարեկարգում է կղզին։

Այսօր երբ մտնում են միաբանությունն ու իմանում են ամբողջ պատմությունը, ուղղակի ապշում են, թե ինչպես կարող է մի մարդ նման ահռելի գործ կատարել։ Դե իսկ կղզու հենց մուտքի մոտ գրված է «Բարի եկար, հայրենակից»։ Միաբանություն են այցելել նշանավոր անձիք, պատմական դեմքեր, և բոլորը հիացած հեռացել են կղզուց։ Անգամ Նապոլեոն Բոնապարտը իր արշավանքների ժամանակ հրաման արձակեց, որ պետք է փակվեն բոլոր իտալական վանքերը, և Մխիթարյանականները կարողացան բացատրել Բոնապարտին, որ այն շատ հետաքրքիր և արժեքներ ստեղծող միաբանություն է։ Հատուկ հրովարտակով միաբանությունը ոչ միայն պահպանվեց, այլ նաև ակադեմիայի կարգավիճակ ստացավ։ Ավելի քան երեք հարյուր տարվա պատմություն ունեցող միաբանությունը միանգամից մի քանի եվրոպական ակադեմիանների գործ է արել։ Միաբանությունում զբաղվում են հայրենագիտական, բանասիրական, բառարանագիտական, թարգմանչական գործերով, կամ ինչպես հենց Սեբաստացին էր ասում հայկաբանությամբ։ Եվ այդ ամենն արվում է հանուն մեծագույն նպատակի՝ հանուն հայ ազգի լուսավորման։