Ուր ես արի տես Արատես

Image-14

Երբ մենք գնում էինք Արատես ես  շատ անհամբեր էի   մայրիկս էլ ասում էր, որ Արատեսը շատ աննման է․  ճանապարհը   գեղեցիկ էր  մենք այն անցանք կանգառնռրով։ Կարծես  ճանապարին  Մարտիրոս Սարյանի  կտավները  փռված լինեին։ Մեր ճամփորդությունը սեպտեմբերի 21-ին էր  Անկախության տոնին ընդառաջ Բարձունքի նվաճման  նաղագծով։

Բարձունքի նվաճման նախագծով  միացան Առտաբուինք գյուղի  սովորողները  մենք սկսեցինք  նվաճել Ցաղաց քարի Բարձունքը։Մինչ Ցաղաց քարին  հասնելը ընկերներիս  և ինձ  մոտ  գլխապտույտ էր սկսել և մենք բարձրացանք բեռնատար մեքենայով ։ Ես շատ էի  ուզում և որոշել էի,  որ բարաձունք պետք է ինքնուրույն հաղթարեմ,  և  ես ինքնուրույն բարձրացա Սմբատաբերդը  և Սևաժայռը։  Ցաղաց քարը շատ գեղեցիկ էր, Սեվաժայռն էլ, սակայն ինձ ամաենաշատը դուր եկավ   Սմբատաբերը՝ Սմբատ իշխանի ամրոցը, պատկերացնում եմ ինչպես են ապրել այդ բարձունքում։

Երեկոները մենք հավաքվում էինք  խարույկի մոտ, խոսում էինք, պատմում օրվա տպավորությունների մասին,   պատրաստում  մարշմելո  և այդպես հավես անցկացրինք  այդ  երեք օրերը։

 

This slideshow requires JavaScript.

Բացի բարձունքի նվաճման նախագծից, այլ նախագծեր էլ պետք է իրականացնեինք։ Երկուսին ես ծանոթ էի մայրիկի միջոցով՝ Տնից տուն․ Մարդիկ ճակատագրեր և մյուսը՝ Դաջվածքներ, հետքեր։ Դավածքներ հետքեր նախագծով եղել էի Շուշիում, Գանձասարում, ծանոթ էի տեխնիկային, ընկեր Տաթևը սովորեցրել էր։ Նույն հավեսով փոքրիկ խմբով նախագիծն իրականացրեցինք Արատեսի վանական համալիրում։

Մեր ողջ խումբը առաջին անգամ էր Արատեսի դպրական կենտրոնում, կրթահամալիրի այն մասնաճյուղոմ, որ կոչվում է Դպրոց բնության գրկում։ Շատ գղեցիկ էր մեր դպրական կենտրոնը։ Այնտեղ ճիշտ է նորոգման աշխատանքներ էին, բայց բնությունը՝ ջրվեժը, Խաչոց ձորը շատ ուրիշ էր։ Մեզ Արատեսը ներկայացրեց տիար Բլեյանը, մենք միասին լողացինք ջրվեժում, միասին քայլեցինք   ու շատ սիրեցինք Արատեսը։

Ես  անհանբեր սպասում եմ  մյուս  այցին։

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a comment