Մի բաժակ թեյ

Կարդա «Մի բաժակ թեյ» պատմվածքը

  1. Գտիր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ռոզմերին վստահ չէր, որ տուփի համար արժե շատ վճարել։

    «Քսանութ գինեա»։ Ռոզմերին ծպտուն չհանեց։ Նույնիսկ եթե դու հարուստ ես… Ռոզմերիի ձայնը երազկոտ էր, երբ նա պատասխանեց.

    -Լավ, կպահե՞ս դա ինձ համար։ Ես կը…

    2. Գտիր այն հատվածները, որտեղ Ռոզմերին բարեգործություն անելով իրեն ինքնավստահ է զգում։

      Ենթադրենք, որ նա կանի այնպիսի մի բան, որ տեսել է բեմում կամ կարդացել է գրքերում։ Ի՞նչ կլինի։ Ցնցող կլնի։ Եվ  նա լսեց, թե ինչպես է հետո ինքն իր զարմացած ընկերներին ասում. «Ես ուղղակի նրան ինձ հետ տուն տարա»։

      1. Գտիր օրիորդ Սմիթին նկարագրող տողերը։

      Այդ պահին մի երիտասարդ, նիհար և թուխ աղջիկ հայտնվեց Ռոզմերիի կողքին:

      1. Բնութագրիր Ֆիլիպին, ինչո՞ւ ասաց, որ օրիորդ Սմիթը լավիկն է։

      Նա այդպես ասաց, քանի որ ուզում էր ստուգեր իր կինը կխանդի իրեն, թե ոչ: Այդ պատճառով նա ասաց, որ օրիորդ Սմիթը լավիկն է:

      1. Մեկնաբանիր «Սոված մարդիկ հեշտշ են ղեկավարվում» նախադասությունը։

      Նախադասության իմաստը նրանում է, որ սոված մարդիկ կղեկավարվեն քեզ, որովհետև դու կօգնես նրան և ուտելիք կտաս: 

      1. Օրվա նկարագրությունը՝ «Դրսում անձրևում էր, սառը, դառը համ կար օդում և նոր վառված լույսերը հիվանդ տեսք ունեին։», համահունչ է կերպարներից մեկի հոգեվիճակին։ Փորձիր պարզել՝ ում հոգեվիճակի հետ է սա համահունչ և ինչու այդ կերպարը նման հոգեվիճակ ուներ։

      Այս նկարագրությունը իմ կարծիքով համահունչ էր թեյ ուզող աղջկա հոգեվիճակի հետ:Քանի որ այս նկարագրության մեջ ասվում է <նոր վառված լույսերը հիվանդ տեսք ունեին>, տեքստում ասվում էր, որ աղջիկը երիտասարդ էի և մենք տեսնում ենք թե նա ինչ վատ հոգեվիճակի մեջ է երբ սկսում է պատմել իր մասին Ռոզմերիին:Այսինքն նա որպես երիտասարդ նոր է մտել կյանք, սակայն արդեն հիվանդ տեսք ունի և տեսքով և հոգեպես:

      1. Տեղեկություններ գտիր պատմվածքի հեղինակի՝ Քեթրին Մենսֆիլդի մասին։ Պարզիր՝ ինչ է նշանակում մոդեռնիստական գրող։

      Քեթլին Մենսֆիլդ Բյուչեմփը ծնվել է 1888 թվականին Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում, հասարակության մեջ ճանաչված ընտանիքում: Նրա հայրը բանկիր էր, իսկ Քեթրինն ինքը կոմսուհի Էլիզաբեթ ֆոն Արնիմի զարմուհին էր: Նա ուներ երկու ավագ քույր, մեկ կրտսեր քույր և մեկ կրտսեր եղբայր՝ ծնված 1894 թվականին: