Հայոց լեզու

1. Լրացրու բաց թողած տառերը։

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։

2. Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։

Իմաստասեր քահանա – առդրություն

Պայծառ լույսով – առդրություն

Ծառերը ստեղծել էին – համաձայնություն

Թուփն արձակում էր – համաձայնություն

Գետի վրա – խնդրառություն

Կախվել էր մշուշ – համաձայնություն

Մարդիկ քնած են – համաձայնություն

Ստեղծել գեղեցկությունը – խնդրառություն

3. Տեքստից գտիր.

  • մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.

բարդ – իմաստասեր

մթություն – ածանցավոր

նախասահմանված – բարդածանցավոր

  • երեք  հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.

Գեղեցկություն – գեղեցիկ

Բուրմունք – բույր

Կապատթույր – կապույտ

  • գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.

Խփեց – խ(ը)փեց

Վերցրեց – վերց(ը)րեց

Ճռռացող – ճ(ը)ռռացող

Մթության – մ(ը)թության

Պատշգամբ – պատ(ը)շգամբ

Լուսնկա – լուս(ը)նկա

Կանգնած – կանգ(ը)նած

Ստվեր – ս(ը)տվեր

Մագլցել – մագ(ը)լցել

Զգլխիչ – (ը)զգ(ը)լխիչ

Շղարշի – շ(ը)ղարշի

Նոսր – նոս(ը)ր

Մշուշ – մ(ը)շուշ

Լուսացնցուղ – լուսաց(ը)նցուղ

Երկնքից – երկ(ը)նքից

Քնած – ք(ը)նած

Աստված – աստ(ը)ված

Ինքն – ինք(ը)ն

  • մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.

գիշերվա, մթության, մարդու

  • դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.

Ողողված էր, կախվել էր, նախասահմանված, թափվող

  • գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.

Հարաբերական – ինչ

Հարցական – ո՞ւմ

Ցուցական – այդ

Անձնական – ինքն

  • գտիր գավազան, հմայվել, արբեցուցիչ, մառախուղ բառերի հոմանիշները։

գավազան – ձեռնափայտ

հմայվել – հիանալ

արբեցուցիչ – դյութիչ

մառախուղ – մշուշ

Leave a comment