Հայկազուն Երվանդականների Թագավորություն

Մովսես Խորենացու հաղորդման համաձայն՝ Ք. ա. VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների ավագ ճյուղի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ: Ք. ա. 681 թ. Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան: Նրանց ապաստան է տալիս Սկայորդին: Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը: Նա դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ ընդդեմ Ասորեստանի: Ք. ա. 612 թ. դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրանից հետո Պարույր Նահապետը թագադրվեց արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր: Երբ Ասորեստանը վերջնականապես ոչնչացնելու նպատակով դաշնակից զորքերը Ք. ա. 609 թ. Վանի շրջանով արշավում էին դեպի Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ քաղաքը, այդ ժամանակ Վանն արդեն Պարույրի իշխանության տակ էր: Ք. ա. 580-570 ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ երվանդ I Սակավակյացը: Նրա անունով էլ Հայկազունիների մի ճյուղը համարվող արքայատոհմը ստացել է Երվանդական, Երվանդյան կամ Երվանդունի անվանումը: Երվանդ Սակավակյացի օրոք հայոց թագավորությունն ուներ 40 հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք, որն այն ժամանակներում մեծ ուժ էր: Թագավորության սահմանները հյուսիս արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյու-սիսային Միջագետք: Երվանդ Սակավակյացը, Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջողություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված էր ճանաչելու մարական գերիշխանությունը: Կարճ ժամանակ անց՝ արդեն Աժդահակի օրոք, նա ապստամբում է Սարաստանի դեմ: Ապստամբությունը ձախողվում է, և հայոց արքայական ընտանիքը մարական արքունիքի ծուղակն է ընկնում: Մարաստանի գերիշխանությունը վերացվեց Ք. ա. VI դարի կեսին, երբ Երվանդ I ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծի հետ միասնական ուժերով ապստամբեց Մարաստանի դեմ: Տիգրանը սկզբում լավ հարաբերություններ ուներ Մարաստանի արքա Աժդահակի հետ և իր քույր Տիգրանուհուն կնության էր տվել նրան: Սակայն հետագայում, երբ պարզ է դառնում, որ Աժդահակը փորձում է այդ ամուսնությունն օգտագործել քաղաքական նկատառումներով, Տիգրանը պատերազմի է ելնում նրա դեմ:
Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Տիգրան Երվանդյանը մտերիմ հարաբերություններ ուներ պարսից արքա Կյուրոս 11 Մեծի հետ. նրանք որսընկերներ էին եղել դեռ պատանի հասակում: Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք. ա. 553 թվականին. այն գլխավորում էր Կյուրոս Մեծը: Տիգրանը նրա գլխավոր դաշնակիցն էր: Ըստ հայկական ավանդության՝ հենց Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին: Տիգրանի իշխանությունը, բուն Հայաստանից բացի, տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Կյուրոս Մեծի ստեղծած Աքեմենյան աշխարհակալության սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան: Հայաստանի տիրակալ Տիգրան Երվանդյանը, Ք. ա. 539 թ. դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավեց Բաբելոնը, որից հետո, հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև Կյուրոսի տերության արևմտյան կեսի փոխարքան:
Մովսես Խորենացին Տիգրան I Երվանդյանի գահակալությունը ներկայացնում էր հետևյալ կերպով. «Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու. և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը»:
Կյուրոս II Մեծը զոհվեց Ք. ա. 529 թ.: Նրան հաջորդեց որդին՝ Կամբիզը, որի օրոք ևս պահպանվեցին Հայաստանի և Աքեմենյան Պարսկաստանի դաշնակցային հարաբերությունները: Տիգրան Երվանդյանը մահացավ Ք. ա. 525 թ.: Այնուհետև գահն անցավ նրա երեք որդիներից Վահագնին:

Կամբիզի անսպասելի մահվանից հետո սկսվում են գահակալական կռիվներ, որոնք ավարտվում են Դարեհ I-ի (Ք. ա. 522 486 թթ.) հաղթանակով: Երբ Դարեհը հաստատվում է գահին, տերության ժողովուրդներն ապստամբում են պարսիկների տիրապետության դեմ: Դարեհի իշխանության իրավականությունը չի ճանաչում Հայաստանը: Դարեհը ստիպված էր իր իշխանության առաջին տարիներն անցկացնել այդ ապստամբությունները ճնշելով: Այդ իրադարձությունների մասին է պատմում նրա թողած եռալեզու արձանագրությունը: Արձանագրության պարսկերեն բաժնում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում՝ Հարմինույա, բաբելերենում՝ Ուրարտու: Հայաստանը շարունակում է «Ուրարտու» կոչվել նաև ավելի ուշ՝ Ք. ա. IV դ., ինչը մեկ անգամ ցույց է տալիս, որ «Ուրարտուն» հայկական պետության անվանումներից մեկն էր: Ք. ա. 522 521 թթ. Դարեհը բազմաթիվ արշավանքներ է ձեռնարկում՝ վերանվաճելու իր իշխանությունը չընդունող երկրները: Բեհիսթունյան արձանագրության սկզբում Հայաստանը չի հիշատակվում ապստամբած երկրների շարքում, ինչը ցույց է տալիս, որ վերջինս լիովին անկախ էր: Ամենամեծ փորձությունները Դարեհ I ին սպասում էին Հայաստանում: Հայերի դեմ արշավանքը Դարեհը նախ հանձնարարել էր իր մերձավորներից ծագումով հայ զորավար Դադարշիշին: Վերջինիս երեք անհաջող արշավանքներից հետո Դարեհն ուղարկում է պարսիկ զորավար Վահումիսային: Նա հայերի հետ առաջին ընդհարումն ունենում է Հյուսիսային Միջագետքում: Այս անգամ պարսիկները անհաջողության են մատնվում: Միայն հինգերորդ արշավանքից հետո են հայերն ընդունում Դարեհի գերիշխանությունը: Նույն արձանագրության համաձայն՝ Դարեհի դեմ բարձրացած ապստամբությունը ղեկավարում էր «հայազգի Արախան’ Խալդիտայի որդին»: Այսպիսով՝ Ք. ա. 521 թ. Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը, սակայն պարսիկները ստիպված գնում են զիջումների: Հայաստանում շարունակում են իշխել Երվանդականները, որոնք հատում էին սեփական դրամ և ունեին լիակատար ներքին ինքնավարություն: Ք. ա. 520 թ. Աքեմենյան տերությունը բաժանվում է 20 մեծ վարչական միավորների՝ սազրապությունների: Հայաստանը կազմում է XIII սատրապությունը: Հայաստանի կառավարիչ սատրապները Հայկազուն Երվանդական տոհմի ներկայացուցիչներն էին և շարունակում էին կարևոր դիրք գրավել Աքեմենյան տերության մեջ՝ երբեմն ազգակցական, խնամիական սերտ կապեր ունենալով պարսից արքայից արքայի հետ: Հայաստանը՝ որպես սատրապություն, Աքեմենյան տերության կազմում մնաց մինչև ք. ա. 331 թվականը: Այդ ժամանակաշրջանի մասին մեր տվյալները սակավաթիվ են: ժամանակաշրջանի մասին ուշագրավ
տեղեկություններ է հաղորդում հույն զորավար և պատմիչ Քաննոփոնը, որը Ք. ա. 401 թ. անցել է Հայաստանի տարածքով: Աքեմենյան տիրակալ Արտաքսերքսես II-ի դեմ ապստամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը, սակայն գահին տիրանալու համար բավարար ուժ չունենալով՝ 10 հազարանոց բանակ է վարձում հույներից: Վարձկանները հասնում են մինչև Միջագետք, սակայն ավագ եղբոր դեմ ապստամբած Կյուրոս Կրտսերը սպանվում է, ապստամբությունը ճնշվում է. թշնամական շրջափակման մեջ հայտնված հունական բանակին անհրաժեշտ էր ժամ առաջ դուրս պրծնել շրջափակումից ու հասնել հայրենի երկիր: Դրա համար ընտրվում է ամենահարմար երթուղին՝ Միջագետքից Հայաստանի տարածքով դեպի Սև ծովի ափը, իսկ այնտեղից՝ նավերով Հունաստան: Այդ բանակի հրամանատարն էր Քսենոփոնը, ով, Կորդվաց աշխարհից մինչև Սև ծովի ափն անցնլով, նկարագրել է իր ճանապարհին տեսածը «Անարասիս» աշխատության մեջ: Քսենոփոնը տեղեկացնում է, որ այդ ժամանակ Հայաստանի սատրապն էր Օրոնոտեսը (Երվանդ II), որն ամուսնացած էր Աքեմենյան տիրակալ Արտաքսերքսես II-ի դստեր հետ և բարձր դիրք էր գրավում տերության մեջ: Երվանդ II հատել է պատկերով ոսկե դրամ, որը հասել է մեզ: Հայաստանի արևմտյան մասն ուներ իր կառավարիչը Տիրիբազ անունով, որ ենթարկվում էր Երվանդ II-ին: Քսենոփոնը նկարագրում է Հայաստանը՝ որպես շատ հարուստ, բարեկեցիկ և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր: Նա նշում է, որ չկար մի տուն, որտեղ իրենց բազմապիսի խմիչքներով ու մսեղեն կերակուրներով, հույն պատմիչն առաջին անգամ այստեղ է տեսել գարեջուրը, որը նկարագրում է որպես «գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ»…
Երվանդ II-ի մասին վերջին տեղեկությունները վերաբերում են Ք, ա. 360 ական թվականներին: Դրանց համաձայն՝ նա գլխավորել է Աքեմենյանների դեմ բարձրացած մի քանի սատրապների ապստամբությունը, բայց անհաջողություն կրելով՝ ապաստանել է Հունաստանում և այնտեղ անցկացրել կյանքի վերջին տարիները: Երվանդ 11-ից հետո մեր տեղեկությունները կրկին սակավաթիվ են դառնում: Հայտնի է, որ Աքեմենյան վերջին տիրակալ III Կոդոմանոսը նախքան պարսկական գահին բարձրանալը եղել է Հայաստանի սատրապը: Ք. ա. 336 թ. նա բազմել է նյան տերության գահին: Հայաստանի սատրապ է դարձել Հայկազուն Երվանդունիների տոհմի ներկայացուցիչ Երվանդ (Օրոնտես) III-ը, որին էլ վիճակված էր վերականգնել Հայաստանի անկախությունը:

Մակեդոնիայում Փիլիպոս II արքայի սպանությունից հետո գահ է բարձրանում որդին՝ քսանամյա Ալեքսանդրը (Ալեքսանդր Մեծ կամ Ալեքսանդր Մակեդոնացի, Ք. ա. 336 323 թթ.): Նրան վիճակված էր դառնալ համաշխարհային պատմության նշանավոր և առեղծվածային դեմքերից մեկը: Ք. ա. 334 թ. մակեդոնա-հունական զորքերն Ալեքսանդրի գլխավորությամբ անցնում են Հելլեսպոնտոսը և շուտով մի քանի ճակատամարտերում պարտության մատնում Աքեմենյան տիրակալ Դարեհ III ին: Ամենավճռական ճակատամարտը տեղի է ունենում Ասորեստանի հյուսիսում՝ Գավգամելայի մոտ, Ք. ա. 331թ. հոկտեմբերի 1-ին: Հայերն առաջնորդում էին աքեմենյան զորքի աջ թևը՝ Երվանդ (Օրոնտես) III ի և Փոքր Հայքի կառավարիչ Միթրաուստեսի գլխավորությամբ: Մարտը սկսվում է առավոտյան և շարունակվում ամբողջ օրը: Ուշ երեկոյան, չդիմանալով մակեդոնական զորքի ճնշմանը, աքեմենյան զորքերը սկսում են անկազմակերպ նահանջը, որը վերածվում է կենտրոնի և ձախ թևի խուճապահար փախուստի: Դարեհը կրկին փախուստի է դիմում: Սակեդոնացին սկսում է հետապնդել Դարեհին, ինչը, սակայն, ձախողվում է աքեմենյան բանակի աջ թևի հերոսական գործողությունների հետևանքով, իսկ ինչպես նշվել է, աջ թևի վճռորոշ ուժը հայկական զորքն էր: Հունամակեդոնական զորքի ձախ թևի հրամանատարն օգնություն է խնդրում Ալեքսանդրից, որը հարկադրված է լինում դադարեցնել Դարեհի հետապնդումը և թիկունքից հարձակվում է: Աջ թևի զորամասերին առաջնորդող հայոց զորքը «արագ երթով նահանջի» հրաման է ստանում և դուրս գալով ճակատամարտից՝ վերադառնում է Հայաստան: Արժանապատվորեն հայրենիք վերադարձած հայկական զորքերը Գավգամելայի ճակատամարտից հետո՝ Ք. ա. 331 թ. վերականգնում են Հայաստանի անկախությունը Երվանդ III-ը՝ Մեծ Հայքում, իսկ Միթրառատեսը՝ Փոքր Հայքում: Հայերի օրինակին են հետևում նաև այլ երկրներ: Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի է ունենում 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը, Մենոն զորավարի գլխավորությամբ, ուղարկվում է Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջան, որը թանկարժեք մետաղների արդյունահանմամբ հռչակված էր դեռևս Ք. ա. III հազարամյակից: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին «խեղդամահ անում»: Դրանից հետո Ալեքսանդրը նոր զորք չուղարկեց Հայաստան: Կարճ ժամանակ անց Դարեհ III-ը սպանվեց իր մերձավորների կողմից: Աքեմենյան տերությունն անկում ապրեց, իսկ Մակեդոնացին շարունակեց արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան՝ ստեղծելով հսկայածավալ մի աշխարհակալություն, որի մայրաքաղաքն էր Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք. ա. 323 թվականին՝ 33 տարեկան հասակում: Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվեց հելլենիզմի՝ հունականության դարաշրջանը: Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ: Ալեքսանդրի մահվանից ընդամենը ութսուներեք տարի անց, ինչպես արդեն նշվել է, հունարենով գրի առնվեց Ալեքսանդրի վեպը (էպոսը), որտեղ Հայաստանը նշվում է որպես անմահության երկիր: Ք. ա. 301 թ. Մակեդոնացու տերությունը բաժանվեց մի քանի մասերի, որոնցից ամենախոշորը Հայաստանին սահմանակցող Սելևկյան տերությունն էր: Մինչև Ք. ա. III դ. վերջը Հայաստանը կարողացավ ոչ միայն պահպանել իր անկախությունը, այլև հակադրվել տարածաշրջանի գերտերությանը՝ Սելևկյաններին: Հայաստանին տիրելու այդ տերության բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան, քանի որ Մեծ և Փոքր Հայքերը գործում էին միասնաբար: Ք. ա. մոտ 260-240 թթ. իշխած հայոց արքա Շամ (Սամոս) Երվանդականը կառուցեց Կոմմագենեի Սամոսատ (Շամշատ) մայրաքաղաքը և հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին հայկական արքայական դրամներն են: Ք. ա. մոտ 240 թ. Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում: Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ սելևկյան տիրակալի դեմ ապստամբած նրա եղբորը: Ք. ա. III դարի վերջին նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Սելևկյանների վաղեմի ծրագրի իրագործման համար: Սելևկյան արքա Անտիոքոս III-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ Ք. ա. 201 թ. արշավեցին Հայաստանի դեմ: Երվանդ IV Վերջինը (Ք ա. մոտ 220-201 թթ.) զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ: Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց երկրի գերագույն քուրմ Երվազը՝ Երվանդ արքայի եղբայրը: Դրանով Ք. ա. 201 թ. Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունների Երվանդական ճյուղի իշխանությանը:

Երվանդունյաց Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ հայ ժողովրդի էթնիկական սահմաններին՝ ընդգրկելով ամբողջ Հայկական լեռնաշխարհը: Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսի-
սային Միջագետք: Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա երկրամասին։ Այսպիսով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը: Համահայկական նորաստեղծ պետությունը ընդգրկում էր Վասպուրականը, Աղձնիքը, Մոկքը, Կորճայքը, Տուրուբերանը, Ծոփքը, ԲարձրՀայքն ու Փոքր Հայքը, իսկ ավելի ուշ՝ նաև Այրարատը, Ուտիքը, Արցախը և Սյունիքը:

Հայկազուն Երվանդականների օրոք ռազմադաշտ դուրս բերվող հայոց բանակի թիվը 48 հազար էր (8 հազար հեծելազոր և 40 հազար հետևակ): Ամբողջ հայկական զինուժի թիվը, բնականաբար, պետք է ավելին լիներ, քանի որ ռազմադաշտ դուրս բերվող զորքերից բացի, մեծ քաղաքներում և ամրոցներում մշտապես մնում էին կայազորներ: Հեծելազորը, որը բանակի գլխավոր հարվածային ուժն էր, համալրվում էր ազատների դասի ներկայացուցիչներով: Նրանք զինված էին նիզակներով, սրերով, վահաններով, նետ ու աղեղներով: Հետևակը կազմում էր բանակի մեծ մասը և բաղկացած էր նետաձիգներից, նիզակակիրներից, սակրավորներից ու տեգակիրներից: Պատերազմի ժամանակ, անհրաժեշտության դեպքում, բանակը կարող էր համալրվել աշխարահազորային զորամասերով, որոնք հավաքագրվում էին ազատ համայնական գյուղացիներից, և որոնց առաջնորդում էին գավառակալ իշխանները:

Leave a comment