Արտաշես Ա

Ըստ պատմության Արտաշեսը եղել է բարձրակարգ զինվորական։ Հետո Անտիոքոս III-ը գահընկեց է անում Երվանդունիներին և կառավարիչ նշանակում Արտաշեսին։ Երբ որ Անտիոքոսի զորքերը թուլանում են Արտաշեսը առիթը բաց չի թողնում և իրեն նշանակում է Մեծ Հայքի թագավոր և Հայաստանը նշանակում անկախ պետություն։ Զարեհը նրա օրինակին է հետևում և Ծոփքն է թագավորում անկախացնելով այն։ Այս քայլով էլ նա սկիզբ է դնում Արտաշեսյան տոհմին։ Սկզբից Արտաշեսը սահմանափակվել է Մեծ Հայքի կենտրոնական մարզերով, բայց քիչ ժամանակ անց նա միավորում է մ․թ․ա․ III դարի վերջերի Երվանդյան պետությունից անջատված ծայրագավառները և ստեղծում միաձույլ և հզոր պետություն։

Արտաշես Ա-ն իր թագավորության սկզբում արշավում է դեպի արևելք և հասնում մինչև Կասպից ծով, որի շնորհիվ պետությանն են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Արտաշես Ա չի ցանկացել դաշնակցել Հռոմի հետ և ապաստան է տվել Հռոմի թշնամի Կարթագենի զորավար Հանիբալին։

Արտաշես Ա-ի գործունեությունները

Արտաշեսին անվանում էին նաև Արտաշես Բարեպաշտ և Արտաշես Մեծ։ Արտաշեսը կատարել է հողային բարենորոգումներ՝  նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը։ Արտաշեսը մեղմել է հողատերերի և գյուղական համայնքների հակասությունները։ Արտաշեսը երկիրը բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա-ն մեծացրել և կանոնավորել է բանակը։ Այն բաժանել 4 կողմապահ մասերի։ Նա խրախուսել է գիտության, քաղաքաշինության և արվեստի զարգացումը։ Հենց այդ ժամանակ էլ կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը։

Իմ կարծիքով Արտաշես Ա շատ բարի արքա էր։ Ես կուզեի հիմա նրա պես նախագահ ունենաինք և կուզեի, որ արտածեցի պես բաևեպաշտ շատ արքաներ ունեցած լինեինք։ Շատ ափսոս է, որ շատ մարդիկ Արտաշես Ա չեն ճանաչում և չգիտեն թե նա ինչ լավ արքա է եղել։

Արտաշատի կառուցումը

Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185 թ. Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները։ Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը քաղաքը բնակեցնելու համար այնտեղ է բերել Երվանդաշատ քաղաքի գերիների մի մասին։ Հետագայում Արտաշատը դարձել է Առաջավոր Ասիայի մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոններից մեկը։ Արտաշես Ա-ն մահացել

Leave a comment