Եզակի ու հոգնակի գոյականներ

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։

կողմ – կողմեր, կողմնակի
բեռ – բեռներ, բեռնատար
գառ – գառներ, գառնարած
դուռ – դռներ, դռնապան
մաս – մասեր, մասնիկ
թոռ – թոռներ, թոռնուհի
լեռ – լեռներ, լեռնագագաթ
ծունկ – ծնկներ, ծնկաչոք
ծոռ – ծոռներ, ծոռնուհի
հարս – հարսներ, հարնացու
սերմ – սերմեր, սերմացու
ձուկ – ձկներ, ձկնկիթ
մուկ – մկներ, մկնդեղ
նուռ – նռներ, նռնածառ

2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։
Վահագն Դավթյան

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում -եր վերջավորությամբ։

1. բեռնարկղ-բեռնատարներ, բառատետր-բառատետրեր, բնագիր-բնագրեր, պատմագիր-պատմագիրներ
2. գլխաշոր-գլխաշորեր, դեղատոմս-դեղատոմսեր, ձկնորսանավ-ձկնորսանավեր, ամսագիր-ամսագրեր
3. ածխակույտ-ածխկույտեր, ակնաբիբ-ակնաբբեր, բաժնետեր-բաժնետերներ, դասաժամ-դասաժամեր

Leave a comment